Բիթլզ փաբը հիմնվել է 2008թ-ին մինչ օրս գործող Պուշկին 60 հասցեում:
Տարիներ շարունակ փաբում կազմակերպվել են Բիթլզին նվիրված հավաքույթներ, համերգներ, նշվել են քառյակի անդամների ծննդյան օրերը:
Համերգներից ոմանց ընթացքում լոկալ խմբերը կատարել են Բիթլզի երգերի քավր տարբերակներ: Կենդանի համերգներից մի մասի տեսաձայնագրությունները հասանելի են փաբի ֆեյսբուքյան էջում: Նրանցից երկուսը տարածվել են Բիթլզ խմբի պաշտոնական էջի կողմից (Ռինգո Սթարի ծննդյան առթիվ համերգների տեսաձայնագրությունները):
Փաբում առկա է լցնովի գարեջրի լայն տեսականի, 2019թ-ից սկսած հասանելի է 8 տեսակի լցնովի գարեջուր, որը ներառում է գերմանական, հոլանդական, բելգիական, չեխական, ռուսական և իհարկե տեղական գարեջուր:
Փաբում հասանելի խոհանոցը պարունակում է անգլիական դասական խոհանոցի որոշ ուտեստներ, որոնք Հայաստանում հասանելի են միայն Բիթլզ փաբում: Անգլիական խոհանոցի ուտեստներից են “Sunday Roast”-ը, “Toad in the Hole”-ը, “Fish & Chips”-ը և “Scotch Egg”-ը: Նաև փաբում գարեջրի հետ մատուցվում է ավանդական խոզի մատներ “Pork Ribs” ուտեստը և ավանդական գերմանական նրբերշիկները:
2020թ-ին Բիթլզը փաբը առաջին անգամ հայաստանում մատուցեց Nitro Cold Brew Նիտրո Քոլդ Բրյու սուրճը: Ազոտ գազով հարստացված այս սուրճը արդեն մի քանի տարի է հասանելի է ԱՄՆ-ում, մատուցվել է Starbucks ընկերության կողմից:
Բացի գարեջի տեսականուց Բիթլզ փաբը ունի նաև հարուստ վիսկիների տեսականի: Այս պահին հասանելի է ավելի քան 80 տեսակ վիսկի: Այցելելով փաբ կարող եք ծանոթանալ առանձին վիսկիների մենյուին: Մենք աշխատում ենք միշտ ունենալ երկրում պաշտոնապես մաքսազերծված գրեթե բոլոր վիսկիները:
Փաբում հասանելի է մոտ 100 նստատեղ: