#BeatlesRare
I’m in Love
Ստեղծագործությունը հավանավար գրվել է Լեննոնի կողմից 1963թ-ին:
Պաշտոնապես գրանցված է Լեննոն/ՄքՔարթնի: 1971թ-ին Լեննոնն ասել է “Ես եմ գրել, Ֆորմոսթ (Fourmost) խմբի համար”. Եվ իրոք, Fourmost խումբը ձայնագրել է ստեղծագործությունը “EMI Studious”-ում, 1963 թվականին: Երգը կատարել է նաև Բի Ջեյ Կրամերը:
Մինչ վերջերս մենք կարող եինք լսել երգը միայն վերոհիշյալ խմբերի կատարմամբ:
Սակայն 2013թ-ին, երգը գրվելուց 50 տարի անց, երգը թողարկվել է Լեննոնի կատարմամբ, որպես “The Beatles Bootleg Recordings 1963” ալբոմի մաս:
Վայելեք այս ունիկալ ձայնագրությունը: